Հայաստանում ԵՄ և ԵԱՀԿ առաքելությունները տարբեր հանձնառություն ունեն

Հայաստանում ԵՄ-ի և ԵԱՀԿ-ի առաքելություններն ունեն տարբեր մանդատներ և չեն կրկնելու միմյանց աշխատանքը։

Եվրոպական Միությունը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին դիտորդական առաքելության տեղակայման վերաբերյալ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ ԵՄ-ն հստակեցրել է առաքելության գործունեությանն առնչվող որոշ հարցեր։ Մասնավորապես՝

  • Առաքելությունը մանդատ ունի հետևել իրավիճակին Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում կողմերի միջև վստահությունն ամրապնդելու համար:
  • Հայաստանում ԵՄ առաքելությունը երկու հիմնական առաջադրանք է կատարելու՝
  1. Աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդմանը՝ հետևելով երկու կողմերի կողմից հրադադարի պահպանմանը:
  2. Տեղերում հրադադարի հետ կապված ռազմական իրադրության վերաբերյալ պարբերական և հատուկ հաշվետվությունների միջոցով ԵՄ առաքելությունը կհետևի իրավիճակին Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում: Դա հնարավորություն կտա ԵՄ-ին ավելի լավ աջակցել երկու երկրների սահմանային հանձնաժողովներին:
  • Առաքելության պատասխանատվության գոտին կլինի Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգայնորեն ճանաչված սահմանը՝ միայն հայկական կողմից:
  • Տեղակայվելու են միայն քաղաքացիական դիտորդներ:
  • Առաքելության կազմում են մինչև 40 քաղաքացիական դիտորդներ, որոնք տեղակայվելու են երկու ամիս ժամկետով:
  • Տեխնիկական գնահատման առաքելության նպատակն էր ճանապարհ հարթել երկրում դիտորդական առաքելության տեղակայման համար: Նրա դերակատարումն էր անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրումը, տեղում իրավիճակի գնահատումը, շահագրգիռ կողմերի հետ կապերի հաստատումը:
  • Հայաստանում ԵՄ առաքելության արագ տեղակայումն ապահովելու համար տեղակայվում են Վրաստանում ԵՄ առաքելության փորձագետները:
  • Հայաստանում ԵՄ առաքելությունը զեկուցելու է Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում հրադադարի հետ կապված ռազմական իրադրության մասին: ԵՄ առաքելության դիտորդները կհետևեն իրադարձություններին սահմանի երկայնքով, ներառյալ մարդու իրավունքների հետ կապված իրադարձությունները: Նրանք քննչական գործողությունների լիազորություններ չեն ունենալու:
  • ԵՄ առաքելության անդամները սահմանին իրավիճակի վերաբերյալ իրենց դիտարկումների մասին կզեկուցեն ԵՄ համապատասխան կառույցներին: Այն կամայական դեր չի ստանձնելու կամ իր դիտարկումների հիման վրա քաղաքական բնույթի եզրահանգումներ չի անելու:
  • ԵՄ-ն և ԵԱՀԿ-ն երկու տարբեր առաքելություններ են, որոնք ունեն տարբեր մանդատներ: ԵՄ-ի առաքելությունը կապը պահելու է միջազգային բոլոր կառույցների, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի հետ: ԵՄ-ի և ԵԱՀԿ-ի առաքելությունները չեն կրկնում միմյանց աշխատանքը:
Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print