Պապիկյանն այցելել է գումարտակի՝ նոր կառուցված և շահագործման հանձնված մշտական տեղակայման վայր

Բանակային զորամիավորում կատարած այցի շրջանակում մայիսի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է զորամասերից մեկին ենթակա գումարտակի՝ նոր կառուցված և շաբաթներ առաջ շահագործման հանձնված մշտական տեղակայման վայր: 

Պայմաններին ծանոթանալուց հետո Սուրեն Պապիկյանը զրուցել է զինծառայողների հետ, լսել նրանց կարծիքները կատարված աշխատանքի, ստեղծված պայմանների և ընձեռնված հնարավորությունների վերաբերյալ: Անձնակազմը վստահեցրել է, որ նոր վայրը թույլ է տալիս բարձր մակարդակով կազմակերպել ծառայությունը, մարտական պատրաստության ամբողջ ծրագիրը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print