Աճել են փոխադարձ առևտրի ցուցանիշները․ Փաշինյան

Հայաստանի ապրանքաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ ընթացիկ տարվա հունվար-օգոստոսին հասել է ԱՄՆ 2.8 միլիարդ ԱՄՆ դոլարի և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 74 տոկոսով:

Այսօր Երևանում կայացել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի լայն կազմով հանդիպումը, որին ներկա էին Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ալիխան Սմաիլովը, Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Ակիլբեկ Ժապարովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:

Politik.am-ի փախանցմամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  իր ելույթի խոսքում նշել է, որ չնայած աշխարհում քաղաքական լարվածությանը և սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակին ՝ ԵԱՏՄ-ն հետևողականորեն իրականացնում է ինտեգրացիոն օրակարգը՝ խորացնելով համագործակցությունը մեր երկրների միջև։  

«Ընթացիկ տարում նոր և շարունակական գլոբալ մարտահրավերների պայմաններում՝ վստահությամբ կարող ենք արձանագրել փոխադարձ առևտրի դրական արդյունքների եւ միտումների առկայությունը: ԵԱՏՄ կայացման գործընթացում մենք լուրջ հաջողությունների ենք հասել։ Ստեղծվել է ծավալուն ընդհանուր շուկա, նկատելիորեն աճել են փոխադարձ առևտրի ցուցանիշները։ Հայաստանի ապրանքաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ ընթացիկ տարվա հունվար-օգոստոսին հասել է ԱՄՆ 2.8 միլիարդ ԱՄՆ դոլարի և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 74 տոկոսով: Ընդ որում, Հայաստանի արտահանումն ավելացել է երկու անգամ, իսկ ներմուծումը ՝ 58 տոկոսով»,- ընդգծեց Փաշինյանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print