Նորվեգիան, Իռլանդիան և Իսպանիան ճանաչել են Պաղեստինի Պետությունը

Նորվեգիան, ապա՝ Իռլանդիան և Իսպանիան ճանաչել են Պաղեստինի Պետությունը: Նրանք վստահեցրել են, որ իրենց նպատակն է օգնել՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը լուծելու երկու պետությունների սկզբունքով:

Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեն ասել է, որ «Մերձավոր Արևելքում խաղաղություն չի լինի, եթե չկա Պաղեստինի ճանաչում»:

Ի պատասխան այդ երեք պետության որոշմանը՝ Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը հրահանգել է Նորվեգիայում, Իռլանդիայում և Իսպանիայում Իսրայելի դեսպաններին վերադառնալ հայրենիք:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print