🎥Ռաիսիին ու Աբդոլլահիանին վերջին հրաժեշտն են տվել այլ պետությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները

Իրանի նախագահ Ռաիսիի և ԱԳ նախարար Աբդոլլահիանի մարմինները բերվել են սրահ, որտեղ նրանց վերջին հրաժեշտն են տվել այլ պետությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները:

Հիշեցնենք, որ մայիսի 19-ին կործանվել է Իրանի նախագահի ուղղաթիռը։ Մայիսի 20-ի առավոտյան նախագահական ուղղաթիռի ածխացած բեկորները հայտնաբերվել են իրանական Թավիլ գյուղի մոտ՝ Ադրբեջանի հետ սահմանից 30 կմ հեռավորության վրա։ Բոլոր ուղևորները, այդ թվում՝ երկրի նախագահն ու ԱԳ նախարարը, զոհվել են։ Իրանի հարևան որոշ երկրներ սուգ են հայտարարել։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print