Հայաստանում չեն կարողանա բռնագանձել կառավարության որոշմամբ որպես աջակցություն տրված գույքը

ՀՀ-ում հնարավոր չի լինի պարտապանից բռնագանձել այն գույքը, որը կառավարության որոշմամբ տրամադրվել է որպես աջակցություն կամ փոխհատուցում։ Այսօր Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ վավերացրեց «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, հայտնում է Sputnik Արմենիան։

Եթե նախկինում բռնագանձումը կատարվում էր նաև պարտապանի անշարժ կամ շարժական գույքի հաշվին, ապա հիմա առաջնահերթ բռնագանձումը տարածվում է դրամական միջոցների, եկամուտների վրա, եթե դրանք չկան, պահանջատիրոջ համաձայնությամբ՝ պարտապանի աշխատավարձի վրա։ Սա այն դեպքում, եթե աշխատավարձն այնքան է, որ հնարավոր է պարտքը մարել 6 ամսվա ընթացքում։ ՀՀ–ում պարտապանների եկամուտները կարող են բռնագանձվել միայն մինչև նվազագույն աշխատավարձի չափին համապատասխան գումարով։

Բացի այդ, մասնակի արգելանք դնելուց հետո պարտապանի եկամուտների ընդհանուր ծավալը չպետք է պակաս լինի նվազագույն աշխատավարձի չափից:

Բանն այն է, որ մինչև այժմ պարտապանի աշխատավարձից կարող էին պահել գումարի մինչև 50 տոկոսը, և նա կարող էր զրկվել ապրուստի միջոցներից։

Նշենք, որ փոփոխությունները վերաբերում են 200 հազար դրամից ավելի գումարի պահանջով վարույթներով կալանքի դեպքերին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print