«Զվարթնոց» օդանավակայանի նոր տերմինալի կառուցումը կարժենա €450 միլիոն

«Զվարթնոց» օդանավակայանի նոր տերմինալի նախագծի արժեքը շուրջ 450 մլն եվրո է կազմում։ ՀՀ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, հայտնում է Sputnik Արմենիան։

Նա նշեց, որ գործող տերմինալն արդեն չի բավարարում ուղևորահոսքը սպասարկելու համար։

«Նոր տերմինալի կառուցման հետ կապված այս պահին կան բանակցություններ։ Դրանք բավականին բարդ են, քանի որ գործող կոնցեսիոն պայմանագրով աշխատանքները շարունակելն անհնարին է»,– ասաց նա։

Հիշեցնենք` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը 2023 թվականին հայտնել էր, որ «Զվարթնոց» օդանավակայանում օրական չվերթերի թիվը գերազանցում է 90-ը, ինչը օդանավակայանի հնարավորությունների սահմանագիծն է։ Նա նշել էր, որ օդանավակայանն աշխատում է ծանրաբեռնված, և կառավարությունը քննարկում է այնտեղ նոր շենքերի, շինությունների, ենթակառուցվածքների ավելացման հարցը

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print