1924 թ. մայիսի 22-ին Փարիզի ծննդատներից մեկում ծնված հայ մանչուկին ծնողները Վաղինակ են անվանել: Տարիներ անց նա պիտի դառնար մեկը, ով աշխարհին իր յուրահատուկ խռպոտ ձայնով կպատմեր սիրո, հայերի ու Հայաստանի մասին: Այսօր Շառլ Ազնավուրը կդառնար 100 տարեկան: Կապանի առաջին երաժշտական դպրոցի սաներն ու ուսուցիչները հատուկ մեր հեռուստադիտողների համար կատարում են մեծ շանսոնիեի ստեղծագործություններից: Վայելենք:
