Մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանն ու Արթուր Թովմասյանը Վառնայում ընթացող մրցաշարի եզրափակիչ փուլ են անցել

Բուլղարիայի Վառնա քաղաքում ընթացող World Challenge Cup մրցաշարում Հայաստանի մարմնամարզության հավաքականի առաջատար Արթուր Դավթյանը նժույգ թափեր վարժությունում վաստակած 14,100 միավորով անցել է եզրափակիչ փուլ։

Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանն օղակներ վարժությունում վաստակել է 14,700 միավոր և նույնպես դուրս է եկել եզրափակիչ փուլ։

Օղակներ վարժությունում 13,700 միավորով եզրափակիչ է դուրս եկել նաև Արթուր Թովմասյանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print