Կապանում այսուհետ կծածանվի Իրանի Իսլամական Հանրապետության դրոշը։ ՀՀ և ԻԻՀ արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ հոկտեմբերի 21-ին պաշտոնապես տեղի ունեցավ Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսության բացման արարողությունը։ Հանդիպման ընթացքում կողմերը շեշտեցին, որ այսպիսով առավել կարևորվում է երկու երկրների միջև կապի անխախտությունը։
