Մայիսի 29-ից երկարաժամկետ վիզաներ ունեցող ռուս զբոսաշրջիկները չեն կարողանա ժամանել Նորվեգիա։
Կառավարությունը որոշել է, որ ռուսաստանցիները կկարողանան Նորվեգիա մուտք գործել միայն «առաջնային նշանակության» նպատակներով, ինչպիսիք են ուսումը կամ հարազատներին այցելելը:
Նորվեգիան Շենգենյան գոտու վերջին երկիրն էր, որն արգելել է ռուսաստանցիների մուտքը ցամաքային ճանապարհով:
Սկանդինավյան երկրի իշխանությունները բացատրում են, որ այդ որոշումը կապված է Ուկրաինայի պատերազմի հետ։
Կրեմլն Օսլոյի որոշումը անվանել է «խտրական» և խոստացել է այն անպատասխան չթողնել։