Չինաստանի կենտրոնական Հուբեյի նահանգում դանակով զինված տղամարդու հարձակման հետևանքով 8 մարդ է զոհվել, ևս 1-ը՝ վիրավորվել։ Այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը՝ հղում անելով իշխանություններին։
Արտակարգ միջադեպը տեղի է ունեցել մայիսի 23-ին Սյաոու ոչ մեծ բնակավայրում։ 53-ամյա հարձակվողը, ըստ հրապարակման, ենթադրաբար ունի հոգեկան խանգարումներ։
Ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին։ Կատարվում է հետաքննություն։