14:00-ի դրությամբ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 42 ավտոմեքենա. ղեկին եղել են անչափահասներ

«Վերջին զանգի» միջոցառումների անվտանգության ապահովման նպատակով կազմակերպված ուժեղացված ծառայության արդյունքում, ժամը 14:00-ի դրությամբ, ՆԳՆ ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 42 տրանսպորտային միջոց, որոնց ղեկին եղել են անչափահասներ: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:

«Մինչ ժամը 14:00-ի դրությամբ անչափահասների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար և միջադեպեր չեն արձանագրվել»,- ասված է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print