Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնը Բաքվում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ այցելել է Բերձոր, տեղեկացնում է Report-ը:
Նա նշել է, որ սա իր առաջին այցն է, և ինքը ցանկանում է տեսնել, թե այստեղ վերականգնողական աշխատանքները սկսելուց հետո ինչ հաջողություններ կան։
«Այսօր COP29-ին նվիրված միջոցառում է, և ես կարծում եմ, որ սա լավ հնարավորություն է՝ ավելին իմանալու Ադրբեջանի COP29-ի նախագահության առաջնահերթությունների մասին: Սա մեզ թույլ տվեց ավելին իմանալ այս տարածաշրջանի վերականգնման մասին»,- ասել է դեսպանը:
Հիշեցնենք, որ այսօր կազմակերպվել էր Ադրբեջանում հավատարմարված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների, այդ թվում՝ ռազմական կցորդների այցը Բերձոր՝ COP29-ի շրջանակում մասնակցելու «Lachin Climate Action Dialogue»-ին։