Միլենա Խաչատրյանը՝  ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն

Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող Եվրոպայի ծանրամարտի մինչև 20 և 23 տարեկանների առաջնության չեմպիոն հռչակվեց Հայաստանի ներկայացուցիչ Միլենա Խաչատրյանը (76 կգ):

SputnikԱրմենիայի տեղեկացմամբ՝ Մ20 մրցաշարի կանանց պայքարում հայ մարզուհին երկամարտում գրանցեց 219 կգ (99+120) արդյունք։ Նա լավագույնն էր թե՛ պոկում, թե՛ հրում վարժությունում։

Հավելենք, որ ավելի վաղ Մ20 մրցաշարում չեմպիոն էր դարձել Գոռ Սահակյանը (67 կգ), իսկ Ռաֆիկ Մինասյանը (61 կգ) և Մնացական Աբրահամյանը (81 կգ) դարձել էին բրոնզե մեդալակիրներ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print