Փարիզի Աստվածամոր տաճարի խաչը կրկին տեղադրվել է

Նորմանդիայի վարպետների կողմից վերջերս վերականգնված խաչը տեղադրվել է Փարիզի Աստվածամոր տաճարի գագաթին՝ հրդեհից հինգ տարի անց, հայտնում է Le Parisien-ը։

Այս երկաթե խաչը հրդեհի ժամանակ վայր էր ընկել ու վնասվել,  2 տոննայանոց խաչը երկաթից է պատրաստված՝ պատված ոսկյա զարդարանքներով։

Ֆրանսիայում ծրագրել են Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնումն ավարտել ու տաճարի դռները մարդկանց առջև բացել դեկտեմբերի 8-ին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print