Հայազգի դերասաններ Վաչե Թովմասյանի և Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմն արժանացել է Կաննի 77-րդ կինոփառատոնի «Ոսկե արմավենի» մրցանակին:
Ֆիլմի ռեժիսորն ամերիկացի Շոն Բեյքերն է։
«Ոսկե արմավենի»-ն այս հեղինակավոր փառատոնի գլխավոր մրցանակն է։
Նշենք, որ Ֆրանսիայի Լազուր ափին մայիսի 14-ից մինչև 25-ը կայանում էր Կաննի միջազգային կինոփառատոնը. կինոստուգատեսի հիմնական մրցույթում այս տարի ներկայացված էր 22 ֆիլմ: