ՏԿԵ նախարարությունը Մ-6 միջպետական ճանապարհի այլընտրանքային երթուղիներ է առաջարկում

Դեբեդ գետի վարարած ջրերը այս գիշեր դուրս են եկել հունից՝ ավերածություններ կատարելով Մ-6 միջպետական ճանապարհին, ինչի հետևանքով ճանապարհը երկկողմանի փակ է երթևեկության համար։

ՏԿԵ նախարարությունը ներկայացնում է փակ ճանապարհները և առաջարկում այլընտրանքային երթուղիներ.

Փակ երթուղիներ

1. Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն 2. Դիլիջան – Իջևան 

Այլընտրանքային երթուղիներ

Հայաստան – Վրաստան միջպետական երթուղի

1. «Գոգավան մ/տ» – Տաշիր – Ստեփանավան – Վանաձոր – Երևան

2. «Բավրա մ/տ» – Գյումրի – Երևան

Հայաստանի ներհանրապետական երթուղի

1. Այրում – Նոյեմբերյան – Այգեհովիտ – Տավուշ – Բերդ – Թթուջուր – Ճամբարակ – Սևան-Երևան:

Նշենք, որ այս պահին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, նախարարության աշխատակիցները, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցներն այս պահին տեղում են և ՆԳՆ-ի, մարզպետարանի, համայնքապետարանների աշխատակիցների հետ համակարգում են տարվող աշխատանքները:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print