Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հոկտեմբերի 21-ին կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Ժամը 10:40-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է»։