Մեծավանի ջրամբարի պատվարը չի փլուզվել․ Ջրային կոմիտե

Տարածված տեղեկությունը, թե Լոռու մարզում տեղի ունեցած աղետը հետևանք կարող է լինել Մեծավանի ջրամբարի պատվարի փլուզման կամ կանխարգելիչ ու արտակարգ ջրթողի, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում է Ջրային կոմիտեն:

«Ոռոգման համակարգում գործող Մեծավանի ջրամբարի պատվարը կանգուն է։

Այս պահին ջրամբարը լցված է և շահագործվում է ըստ կարգի ու առանց խնդիրների։

Ի դեպ, 2023 թվականին իրականացվել են նաև պատվարի վերանորոգման աշխատանքներ։

Կանխարգելիչ և արտակարգ ջրթող ևս չի իրականացվել։

Կից ներկայացված տեսանյութերում երևում են Մեծավանի ջրամբարի պատվարը և ջրահեռացման ընթացքը»,- ասված է կոմիտեի հաղորդագրության մեջ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print