Հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ Միասնական սոցիալական ծառայության Թումանյանի և Տաշիրի տարածքային կենտրոններն աշխատում են արտակարգ ռեժիմով։
«Ըստ անհրաժեշտության՝ կարող եք դիմել
- Միասնական սոցիալական ծառայության Թումանյանի տարածքային կենտրոն՝ հասցեն՝ Ջրավազան 7/1,
- Միասնական սոցիալական ծառայության Տաշիրի տարածքային կենտրոն՝ հասցեն՝ Վ. Սարգսյան 95»,- ասված է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաղորդագրության մեջ։