ՀՀ–ում միայն մայիսի 26–ին ջրի ելքերը վերջին 65 տարիների ամենաբարձրն են եղել. ՇՄՆ

Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում տեղումների քանակն այսօրվա դրությամբ գերազանցել են ամսական նորման և կազմում է նորմայի 180-230%-ը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մամուլի ծառայությունը։

Նախարարությունից տեղեկացնում են, որ հատկապես ինտենսիվ տեղումներ են դիտվել Լոռի–Տավուշ հատվածում` 40–55 մմ, որը կազմում է ամսական նորմայի 40–60 %–ը։

«Շարունակաբար դիտված ինտենսիվ տեղումներով պայմանավորված Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում դիտվել են ջրի մակարդակների կտրուկ բարձրացումներ, նախորդ օրվա մակարդակի համեմատ ավելի քան 2 մետրով բարձր, որի հետևանքով հեղեղվել են շրջակա ափամերձ տարածքները, զգալի վնաս պատճառելով բնակավայրերի առանձին հատվածների»,– նշված է հաղորդագրության մեջ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print