Մեղրիով անցնող ավտոճանապարհի և երկաթուղու կառուցումը կախված է Հայաստանի դիրքորոշումից․ Օվերչուկ. «Ազատություն» ռ/կ

Այսօր Ադրբեջանն ու Իրանը սկսել են կամուրջների կառուցումը սահմանին, որոնք կկապեն երկու երկրների ճանապարհները և կապահովեն ամենակարճ ու հարմար տեղաշարժը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Նա նշել է, որ Մեղրիով անցնող երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների կառուցումը կախված է Հայաստանի դիրքորոշումից։ Ռուսաստանցի պաշտոնյան հավելել է, որ միևնույն ժամանակ Իրանով անցնող, Հայաստանը շրջանցող ավտոմոբիլային ճանապարհի կառուցումը արդեն հաջորդ տարի պատրաստ կլինի։

 «Հենց Հարավային Կովկասում է այսօր ձևավորվում «Հյուսիս-Հարավ» և «Արևելք-Արևմուտք» հիմնական միջազգային տրանսպորտային միջանցքների խաչմերուկը։ Եթե այն ստեղծվի, Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի տնտեսությունները կսկսեն լրացուցիչ վարձավճար ստանալ՝ կապված Եվրասիայում իրենց աշխարհագրական դիրքի առավելության հետ», – ասել է Ռուսաստանի փոխվարչապետը:

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է նոր ճանապարհներ կառուցել՝ Ադրբեջանի հետ համաձայնության դեպքում, Հայաստանի օրենսդրության համապատասխան:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print