ՀՀ 5 խոշոր ջրամբարների գետավազաններում 1 օրում մայիսի 25–26–ը, ջրի ելքերի էական բարձրացումները վտանգավոր չեն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մամուլի ծառայությունը։
Նախարարությունը ներկայացրել է մայիսի 26–ի դրությամբ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի կողմից դիտարկվող 5 ջրամբարներում ջրալցվածությունը․
- Ախուրյանի ջրամբարում 80 %,
- Արփիլիճ ջրամբարում՝ 88 %,
- Ապարանի ջրամբարում՝ 52 %,
- Ազատի ջրամբարում 90 %,
- Մարմարիկի ջրամբարում` 97 %: