Վրաստանի Մցխեթա-Մթիանեթի շրջանում մոբիլիզացվել են փրկարարներ ու արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցներ։ Անձրևների հետևանքով հեղեղվել են տներ և ճանապարհներ, վնասվել են կամուրջներ ու էլեկտրահաղորդման գծեր: Մի շարք բնակավայրեր մնացել են առանց էլեկտրականության։
Քվեմո Քարթլիում մի քանի գյուղ կտրված է արտաքին աշխարհից: Իրավիճակը ճգնաժամային է հատկապես Մառնեուլիում, Թեթրիսկարոյում, Բոլնիսիում և Դմանիսում։ Աղետի գոտուց իրականացվում է մարդկան տարհանում:
Վրաստան-Ադրբեջան սահմանին՝ Կարմիր կամրջի մոտ, ինը հոգու դուրս են բերել նավակով:
Առաջիկա 24 ժամվա ընթացքում առատ տեղումների հետևանքով Արագվի գետի հունում սպասվում է ջրի մակարդակի կտրուկ բարձրացում: Ջրաբաշխիչ GWP ընկերության կողմից արտակարգ նախազգուշացում է տրվել.՝ ճանապարհորդներին և տեղի բնակիչներին հորդորում են լինել շատ զգույշ։
Վրաստանի կառավարությունից հայտնում են, որ վնասի չափը պարզելու համար հանձնաժողով է ստեղծվել։