ՀՀ-ում կան փակ ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Դեբեդ գետի վարարման հետևանքով փակ են Ձորագետ-Ալավերդի-Քարկոփ, Բագրատաշեն-Պտղավան ավտոճանապարհները և Հաղարծին տանող ավտոճանապարհը՝ միակողմանի:

Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի՝
Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման եւ Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։

Ստորև ներկայացվում են ստեղծված իրավիճակով պայմանավորված փակ ճանապարհները և առաջարկվում այլընտրանքային երթուղիներ.

Փակ երթուղիներ՝

  1. Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն
  2. Դիլիջան – Իջևան
    Այլընտրանքային երթուղիներ՝
    Հայաստան – Վրաստան միջպետական երթուղի
  3. «Գոգավան մ/տ» – Տաշիր – Ստեփանավան – Վանաձոր – Երևան
  4. «Բավրա մ/տ» – Գյումրի – Երևան
    Հայաստանի ներհանրապետական երթուղի
  5. Այրում – Նոյեմբերյան – Այգեհովիտ – Տավուշ – Բերդ – Թթուջուր – Ճամբարակ – Սևան-Երևան

Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։

                                    Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print