Կապված հորդառատ անձրևների հետևանքով Հայաստանի Հանրապետությունում առաջացած արտակարգ իրավիճակի հետ՝ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը պատրաստ է օգնություն ցուցաբերել տարերային աղետի հետևանքները վերացնելու հարցում: Այդ մասին ասված է ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ:
ՌԴ 102-րդ ռազմաբազայի հրամանատարությանը տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ անձնակազմի, ինչպես նաև անհրաժեշտ տեխնիկայի տրամադրման նպատակով:
Հայկական կողմի դիմումի դեպքում ՌԴ զինված ուժերի ստորաբաժանումներն ու միջոցներն անհապաղ կուղարկվեն տարերային աղետի շրջաններ: