Սևանա լճի մակարդակը մայիսի 20-26-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 4 սմ-ով և կազմել՝ 1900.53 մ (26.05.2 4թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 7ս մ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 36 սմ-ով։ Այդ մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:

Արփա-Սևան ջրատարով մայիսի 20-26-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 11.795 մլն խորանարդ մետր, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից մայիսի 26-ը ներառյալ՝ 108.115 մլն խորանարդ մետր: