Բաքվի դատարանը մերժել է Ռուբեն Վարդանյանի վերաքննիչ բողոքը

Բաքվի դատարանը մերժել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի վերաքննիչ բողոքը։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, փոխանցում է Sputnik Արմենիան։

Բաքվի դատարանը մայիսի 16–ին 5 ամսով երկարաձգել է Վարդանյանի կալանքի ժամկետը: Նրա փաստաբանները Բաքվի դատարանի որոշումը համարում են անօրինական և անհիմն: Վարդանյանը մեկուսարանում է ավելի քան 7 ամիս։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների` վերաքննիչ դատարանը մերժել է Վարդանյանի՝ կալանքի ժամկետը երկարացնելու բողոքը՝ խափանման միջոցի վերաբերյալ որոշումը թողնելով ուժի մեջ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print