Իսպանիան Ուկրաինային զենք կփոխանցի

Իսպանիայի իշխանություններն Ուկրաինային 1,129 մլրդ եվրոյի ռազմական օգնության փաթեթ են խոստանում։ Այդ մասին հայտնել է «El Pais» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Մայիսի 27-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մադրիդ կատարած այցի ընթացքում կհանդիպի թագավոր Ֆիլիպ VI-ի, ինչպես նաև երկրի կառավարության նախագահ Պեդրո Սանչեսի հետ, որի հետ կստորագրի երկկողմ անվտանգության համաձայնագիր: Այն ներառում է ռազմական տեխնիկայի լայն շրջանակի մատակարարում, այդ թվում՝ Patriot հրթիռների նոր խմբաքանակ, Leopard 2A4 19 տանկ, ինչպես նաև Իսպանիայում արտադրված մեծ թվով նյութեր։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print