Հեղեղից տուժած բնակավայրերին օգնելու համար կամավորների կարիք կա․ Ժաննա Անդրեասյան

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը գրում է, որ հեղեղից տուժած բնակավայրերին օգնելու համար կամավորների կարիք կա։

«Հեղեղից տուժած բնակավայրերում կամավորական աշխատանքի կարիք կա։ Ձեզնից շատերը, տարբեր բուհերից, արդեն տեղում են և աջակցում են իրականացվող աշխատանքներին։ Ուսանողների նոր խմբեր տեղում կլինեն վաղը։ Մյուսներդ էլ, վստահ եմ, առաջիկա օրերին կմիանաք այդ կարևոր աշխատանքին»,- ասվում է նախարարի գրառման մեջ։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print