Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության ներկայացուցիչներն ու Հայաստանում Ռումինիայի դեսպան Կոռնել Իոնեսկուն այցելել են Կապանի օդանավակայան, ինչպես նաև Մեղրի և Ագարակ համայնքներ։
«Պատիվ է հյուրընկալել Հայաստանում Ռումինիայի դեսպան, նորին գերազանցություն Կոռնել Իոնեսկուին Սյունիքի օդանավակայանում, Մեղրիի և Ագարակի տարածաշրջաններում։ Շնորհակալ ենք Ռումինիային Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությանը շարունակական աջակցության համար»,- ասված է առաքելության X-ի միկրոբլոկում։