Մայիսի 27-ին Մեղրի համայնքի ավագանին անցկացրեց արտահերթ նիստ, որի օրակարգի հարցերից մեկը համայնքապետի արտահերթ ընտրությունն էր։ Նիստին ներկա էր 15 անդամից 12-ը։ 9 կողմ, 2 դեմ, 1 անվավեր քվեաթերթիկով համայնքի ղեկավար ընտրվեց «Ազատական» խմբակցության ներկայացուցիչ Խաչատուր Անդրեասյանը։ Ինչպես գիտենք, 2021-ին ստորագրված կոալիցիոն հուշագրով առաջին 2,5 տարին համայնքը ղեկավարեց «Հանրապետություն» խմբակցությունից Բագրատ Զաքարյանը, վերջին 2,5-ը կկառավարի Խաչատուր Անդրեասյանը։
