Մակրոնը կողմ է, որ Ուկրաինային թույլ տրվի արևմտյան զենքերով հարվածել ՌԴ տարածքում գտնվող ռազմական օբյեկտներին


Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն աջակցում է, որ Կիևին թույլ տրվի արևմտյան զենքով հարվածել ՌԴ տարածքում գտվող ռազմական օբյեկտներին։ Այս մասին նա հայտարարել է մայիսի 28-ին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում, որը հեռարձակվել է Ելիսեյան պալատի` X սոցիալական ցանցի էջում:

«Մենք կարծում ենք, որ պետք է թույլ տանք նրանց չեզոքացնել այն ռազմական օբյեկտները, որտեղից հրթիռներ են արձակվում, և հիմնականում այն ռազմական օբյեկտները, որտեղից հարձակումներ են իրականացվում Ուկրաինայի վրա։ Բայց նրանք չպետք է իրավունք ունենան խոցելու Ռուսաստանում այլ թիրախներ՝ ակնհայտորեն քաղաքացիական կամ այլ ռազմական թիրախներ»,- ընդգծել է նա։

Մակրոնի խոսքով՝ Ուկրաինային հեռահար սպառազինություն մատակարարելը, որն ունակ է երկրի ներսում խոցել ռուսական ռազմական թիրախները, չի սրի հակամարտությունը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print