Հայաստանի Հանրապետությունն ունի ինքնիշխան տարածք՝ 29.743 քառակուսի կիլոմետր, և այդ տարածքն անձեռնմխելի է: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն անդրադարձավ նաև կոմունիկացիաների բացմանը՝ նշելով.
««Խաղաղության խաչմերուկ» նախագծում մենք արտահայտել ենք մեր բոլոր պատկերացումները տարածաշրջանային կոմունիկացիաների բացման վերաբերյալ: Մենք ցանկացած պահի պատրաստ ենք գնալ այդ նախագծի իրականացմանը, այդ թվում՝ Ադրբեջանի հետ: Ինչու եմ ասում՝ այդ թվում Ադրբեջանի հետ, որովհետև այդ նախագիծը ակնհայտորեն չի վերաբերում միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև կոմունիկացիաների բացմանը, այլ ընդհանրապես տարածաշրջանային նշանակություն ունի»: