Մայիսի 29-ին, ժամը 10:04-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ելփին գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 92-րդ կմ-ին բախվել են «Toyota» (վարորդ՝ Հ. Ա., ծնված 1983 թ․) և «Opel» (վարորդ՝ Գ. Ն., ծնված 1994 թ.) մակնիշների ավտոմեքենաները։




Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Հ. Ա.-ն և «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ս. Բ.-ն (ծնված 1957 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։