Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը «մոլագար» և «արնախում վամպիր» է անվանել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին․
«Աշխարհը ուղիղ եթերով հետևում է Նեթանյահու անունով հիվանդի, մոլագարի, հոգեկանի և արյուն ծծող վամպիրի բարբարոսությանը», – ասել է Էրդողանը։
Խոսելով Պաղեստինում Իսրայելի ռազմական գործողությունների մասին՝ նախագահն ասել է. «Այս ցեղասպանությունը, այս դաժանությունը, այս բարբարոսությունը պետք է անհապաղ դադարեցվի մարդկության միասնական ջանքերով, քանի դեռ շատ ուշ չէ, և մինչ Նեթանյահուն և նրա սպանությունների ցանցը լիովին դուրս չեն եկել վերահսկողությունից»,- հավելել է Էրդողանը։