Վազգեն Թևանյանը՝ ըմբշամարտի չեմպիոն

Իսպանական Պոնտեվեդարա քաղաքում անցկացվող առաջնությունում ազատ ոճի ըմբիշ Վազգեն Թևանյանը նվաճեց Մ23 տարեկանների աշխարհի չեմպիոնի կոչումը՝ եզրափակիչում 8։4 հաշվով հաղթելով թուրք Համզա Ալաջային։

ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Հայաստանի մյուս ներկայացուցիչ 79 կգ քաշային Արման Ավագյանն էլ բրոնզե մեդալ է նվաճել՝ վճռորոշ գոտեմարտում 5։4 հաշվով դժվարին հաղթանակ տանելով հույն Գեորգիոս Կուգիումցիդիսի նկատմամբ։

Սակայն այսքանով ազատ ոճի Հայաստանի հավաքականը չի բավարարվելու։Բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն է ստացել նաև 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը, որը մեկ սփոփիչ գոտեմարտ կանցկացնի:

Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի կրկնակի բրոնզեմեդալակիր Արսեն Հարությունյանն էլ դուրս է եկել եզրափակիչ և այսօր կպայքարի աշխարհի Մ23 տարեկանների առաջնության հաղթողի կոչման համար։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print