Իրանն ու Ադրբեջանն Արաքսի պաշարները կիսելու մասին արձանագրություն են ստորագրել

Իրանի Թավրիզ քաղաքում տեղի է ունեցել Արաքս գետի ջրային և էներգետիկ ռեսուրսների օգտագործման հարցերով Իրանի և Ադրբեջանի մշտական համատեղ հանձնաժողովի 53-րդ նիստը։ Այս մաին հայտնում է ԱՊՊԱ-ն։

Լրատվամիջոցի  փոխանցմամբ, հանդիպմանը քննարկվել են Արաքսի ջրամբարի շահագործման ռեժիմը և երկու երկրի միջև ջրի բաշխման հարցեր, կազմվել են Արաքս գետի ջրային և էներգետիկ պաշարների համատեղ օգտագործման բաշխման ժամանակցույցեր, ստորագրվել է Արաքսի ջրային և էներգետիկ ռեսուրսների համատեղ օգտագործման արձանագրություն։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print