Ինչ անել հեղեղումներից հետո աղետի գոտում հնարավոր վարակիչ հիվանդություններից խուսափելու համար

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը ներկայացրել է, թե ինչ պետք է անել հեղեղումներից հետո աղետի գոտում հնարավոր վարակիչ հիվանդություններից խուսափելու համար.

  • մի՛ օգտագործեք ջուր խմելու և կենցաղային նպատակով (այդ թվում` եռացած), եթե նկատվում է ջրի հոտի և գույնի փոփոխություն (պղտորություն).
  • հետևեք առողջապահության նախարարության էջերին՝ խմելու ջրի որակի մասին տեղեկանալու համար.
  • խուսափեք հում սննդից, եթե այն հնարավոր չէ կեղևազրկել.
  • եփած սնունդը երկար մի պահեք, պահելիս անպայման ծածկեք և նորից օգտագործելուց առաջ լավ տաքացրեք.
  • մի՛ կերեք սնունդ, որին հեղեղաջուրը կարող էր դիպչել.
  • անմիջապես դիմեք բժշկի, եթե դուք կամ ընտանիքի որևէ անդամ ունի ինֆեկցիայի որևէ ախտանշան, ինչպիսիք են, օրինակ, սրտխառնոց և փսխում, որովայնի շրջանում կծկանքանման ցավեր, փորլուծություն:
Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print