Պարտքը մարելուց հետո ռուսական Առաջին ալիքը կբացվի. նախարար

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը ՀՀ-ում դադարեցնելուն։

«Իհարկե, վճարումից հետո, պարտքերը մարելուց հետո անմիջապես կբացվի»,- ասել է նա։

Հիշեցնենք՝ երեկ հայտնել էինք, որ ռուսական Առաջին ալիքի սփռումը Հայաստանի տարածքում դադարեցվել է։ Ընկերությունը 2.5 ամսվա պարտք ունի։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print