Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 30-ի նիստում սահմանեց տնտեսավարող սուբյեկտների կողմից վտանգավոր արտադրանքի մասին Շուկայի վերահսկողության տեսչական մարմնին, այլ պետական մարմիններին, տվյալ արտադրանքի մատակարարին, սպառողին տեղեկացնելու կարգը, դեպքերը, ժամկետները և ծանուցման ձևը:
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի բնականոն գործունեության ընթացքի հետ կապված իրավական ընթացակարգերը:Միաժամանակ Նախագծի ընդունման արդյունքում, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հնարավորություն կստանա տնտեսավարող սուբյեկտների կողմից վտանգավոր արտադրանքի վերաբերյալ տեղեկատվության հիման վրա իրականացնել պատշաճ վերահսկողություն: