Գորիս-Վիեն քույր քաղաքների համագործակցության նոր հեռանկարներ

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Ֆրանսիա աշխատանքային այցի ընթացքում հոկտեմբերի 21-ին հանդիպել է Գորիսի քույր քաղաք Վիենի քաղաքապետ Թիերի Կովակսի հետ։

Մարզպետարանի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ մարզպետը շնորհակալություն է հայտնել քաղաքային իշխանություններին Գորիս քաղաքում իրականացրած ծրագրերի, կատարած աշխատանքի ու արդյունավետ համագործակցության համար։

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորել են հետագա համագործակցության խորացումն ու ընդլայնումը՝ մասնավորապես առողջապահության եւ զբոսաշրջության բնագավառներում։։

Վիենի քաղաքապետարանում Ռոբերտ Ղուկասյանը հանդիպել է նաեւ հասարակական կազմակերպությունների ղեկավարների հետ, որոնց մեծ մասը հայ համայնքի ներկայացուցիչներ էին։ Վերջիններս ներկայացրել են «Գորիս-Վիեն» միության շրջանակներում փոխգործակցության ու ֆրանսիական կողմի աջակցության արդյունքները։

Վիենի քաղաքապետ Թիերի Կովակսի եւ փոխքաղաքապետ Լեւոն Սաքունցի ուղեկցությամբ Սյունիքի մարզպետը նաեւ շրջայց է կատարել քաղաքում։

Հավելենք, որ Վիեն այցի ընթացում Ռոբերտ Ղուկասյանին ուղեկցում էին Ֆրանսիայում ՀՀ գլխավոր հյուպատոսության խորհրդական Լեւոն Դավթյանն ու մարզպետի օգնական Սուրեն Քեսեջյանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print