Մայիսի 18-ից 25-ը Ինդոնեզիայում կայացել է Ջրի համաշխարհային 10-րդ ֆորումը, որին մասնակցել է Հայաստանի պատվիրակությունը՝ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի գլխավորությամբ, հայտնում են նախարարությունից։
Ֆորումին մասնակցել են 160 երկրներից շուրջ 20․000 պատվիրակներ։
Նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը մասնակցել է ֆորումի շրջանակներում մայիսի 19-ից 21-ը անցկացված նախարարական հանդիպմանը և հանդես եկել ելույթով:
Նախարարի տեղակալը ներկայացրել է կլիմայի փոփոխության արդյունքում ջրային ռեսուրսների խոցելիությունը նվազեցնելու նպատակով Հայաստանի Հանրպետության կողմից իրականացվող միջոցառումները՝ ուղղված ջրային ռեսուրսների պահպանությանը, արդյունավետ կառավարմանն ու վերականգնմանը:
Նախարարի տեղակալը կարևորել է քաղաքական, տնտեսական, գիտական ոլորտի տարբեր ներկայացուցիչների մասնակցությունը ֆորումին՝ միտված ջրային ոլորտի կառավարմանը սպառնացող հրատապ մարտահրավերների բացահայտմանն ու կարգավորմանը:
Հանդիպման շրջանակում ընդունվել է «Ջուրը՝ հանուն ընդհանուր բարգավաճման» խորագրով նախարարական հռչակագիրը: