Արսեն Հարությունյանը նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը

Ազատ ոճի ըմբիշ 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում ընթացող Ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում 7։5 հաշվով առավելության հասավ Ղրղզստանը ներկայացնող Տաիրբեկ Ժումաշբեկ Ուուլուի նկատմամբ և դարձավ ոսկե մեդալակիր։

Ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում 74 կգ քաշային կարգում Հրայր Ալիխանյանը, սակայն, պարտվեց իր գոտեմարտում և զրկվեց բրոնզե մեդալից։ Սկզբում մեր մարզիկը հաղթում էր 3։0 հաշվով, հետո ցավալի պարտություն կրեց։

Հավելենք, որ ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանն ունի 2 ոսկե և 1 բրոնզե մեդալ, իսկ հունահռոմենականները հայրենիք կբերեն 1 ոսկի, 1 արծաթ և 1 բրոնզե մեդալներ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print