Տղամարդը փորձել է բացել Երևանից Մոսկվա թռչող ինքնաթիռի դուռը։ Նա ագրեսիվ պահվածք է դրսևորել ինքնաթիռի բորտուղեկցորդների նկատմամբ։ Այս մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ ՆԳՆ ներկայացուցիչ Իրինա Վոլկը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
««Դոմոդեդովո» օդանավակայանում հաղորդում է ստացվել Երևան-Մոսկվա չվերթի ուղևորի ոչ ադեկվատ պահվածքի մասին», – գրել է Վոլկը Telegram-ի իր ալիքում:
ՆԳՆ ներկայացուցիչ Իրինա Վոլկի խոսքով՝ ավիաընկերության աշխատակիցներն ու ուղեւորները նրան դռան մոտից հրել են՝ կապելով նրա ձեռքերը։ Ինքնաթիռի հրամանատարը ակտ է կազմել օդանավում հասարակական կարգի և վարքագծի կանոնների խախտման վերաբերյալ:
Հաղորդվում է, որ ուղևորին առաջարկել են թմրաբանական հետազոտություն անցնել, սակայն նա հրաժարվել է։ Տղամարդը Ռուսաստանի քաղաքացիություն չունի, ուստի ձերբակալվելուց յոթ օր հետո նրան վտարելու են երկրից։