ՀՀ կառավարության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թթ․ ռազմավարությամբ ներդրվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության նոր ձևաչափ, որի շրջանակում շարժական գրասենյակների աշխատանքների իրականացման համար ձեռք են բերվել 2 հատուկ նշանակության մեքենաներ։ Դրանք տեխնիկապես հարմարեցված են տեղում քաղաքացիների սպասարկումը կազմակերպելու համար։ Շարժական գրասենյակներից մեկը սպասարկելու է ՀԿԱԾ Սյունիքի մարզային բաժինը: Մայիսի 29-ին այն Սիսիան համայնքի Դարբաս և Լոր բնակավայրերում էր: Մանրամասները՝ տեսանյութում: