Իրանի Իսլամական Հանրապետությունը հայտարարել է, որ զորավարժություններ կանցկացնի երկրի հյուսիս-արևմուտքում` Թուրքիայի հետ սահմանին։ Այս մասին տեղեկանում ենք իրանական Mehr լրատվական կայքից։
Փոխանցված տեղեկության համաձայն՝ զորավարժություններն անց են կացվում Պասվեհ և Պիրանշահր շրջաններում, հիմնականում արվում են գիշերային ժամերին ռազմական գործողությունների ժամանակ ստորաբաժանումների մարտական պատրաստությունը բարձրացնելու նպատակով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի ԻՀՊԿ ցամաքային ուժերը զորավարժություններ մեկնարկեցին Արաքս գետի հովտում, Արևելյան Ատրպատական ու Արդեբիլ նահանգների հյուսիսում: