Ռուսաստանը պատրաստ է օգնել Հայաստանին հեղեղումներից տուժած շրջանների վերականգնման հարցում։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք տեսել ենք դրական արձագանք և կրկնում ենք, որ բոլոր առաջարկները, որոնք արվել են, արդիական են։ Եվ որպես դաշնակիցներ՝ մենք միշտ պատրաստ ենք նեցուկ լինել՝ ելնելով Երևանի կարիքներից», – ասել է Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանը չի արձագանքել օգնության առաջարկին։
Նա հիշեցրել է, որ հետևանքների վերացմանը միանգամից միացել է Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը, Հայաստանի իշխանություններին փոխանցել է անհրաժեշտ սարքավորումներ: