Հետախուզվողը հայտնաբերվեց Մեղրիի մաքսակետում

Մայիսի 29-ի ժամը 20.40-ին իրավապահ մարմինների համագործակցության շնորհիվ Մեղրիի մաքսակետում հայտնաբերվել և ոստիկանության Մեղրիի բաժին է տեղափոխվել 48-ամյա Մոհամմեդ Ա.-ն: Նա փետրվարի 27-ից Լեհաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր կազմակերպված հանցավոր խումբ ղեկավարելու, ապօրինի սահմանահատում կազմակերպելու, ահաբեկչական բնույթի հանցագործություն ֆինանսավորելու մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print